Իսպանիայի ոստիկանությունը Մադրիդի օդանավակայանում ձերբակալել է Վենեսուելայի 43-ամյա բնակչուհուն, որն իր կրծքի իմպլանտներում 1,7 կգ կոկաին էր տեղափոխում.տեղեկացնում է Associated Press-ը:
Կինը թմրամիջոցների հետ պայքարի բաժնի աշխատակիցների ուշադրությունը գրավել է կոլումբիական Բոգոտայից ժամանած ուղևորների ստուգման ժամանակ: Ոստիկանները զննել են նրա ուղեբեռը, բայց ոչինչ չեն հայտնաբերել:
Սակայն անձնական զննման ժամանակ կին-ոստիկանները նկատել են կնոջ կրծքերի անհամապատասխանությունն ու դեֆորմացված լինելը: Ի վերջո, կինը հուզվել է և խոստովանել, որ կոկաին է տեղափոխում:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, վերջինս հոսպիտալացվել է և ձերբակալվել: Գործակալությունը նշում է, որ Իսպանիայի ոստիկանությունում թմրամիջոցներ արտադրող երկրներից ժամանող ուղևորների ստուգման հատուկ ստորաբաժանում է ստեղծվել: