Էդիկ Ասետրինային սպառնում է 10 տարվա ազատազրկում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ Սպիտակ տնից ոչ այնքան հեռու, ՆԳՆ-ի աշխատակիցների կողմից ձերբակալվել է 45-ամյա «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը՝ Էդիկ Ասետրինան կամ Թբիլիսկին:

Անձնական խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 6 գրամ փոշիանման զանգված: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն կոկաին է, ինչի 6 գրամն արդեն իսկ մեծ չափաքանակ է և նախատեսում է ազատազրկում մինչև 10 տարի ժամկետով:

Նախկինում բազմիցս դատապարտված ավագ-Ասատրյանին երբեք պետք չէր անձեռնմխելի կերպար համարել: Վերջին անգամ նա ազատ է արձակվել 2009 թվականի աշնանը: Քանի դեռ Էդիկը իր ժամկետն էր փորձում լրացնել, Մոսկվայում Յապոնչիկի ու Դեդ Հասանի «ժառանգորդները» «գլխատում» են նրա 21-ամյա որդուն՝ Սերգեյին:

Վերջինիս թագադրման ամենասկզբից, երբ «գողական» աշխարհում տարաձայնությունների ամենաթեժ ժամանակահատվածն էր, խոսում էին «դանդաղ գործող ռումբի» մասին, որը փորձում էին տեղադրել Էդիկի ոտքերի տակ:

Բանտից դուրս գալուց հետո Ասետրինան իրեն չպահեց այնպես, ինչպես սպասում էին «կնքահայրերը»: Դեդ Հասանի հետ հարաբերությունները վատթարացել էին այն բանից հետո, երբ Հասանը հրաժարվել էր հեռակա կերպով միջամտել սկզբում Մեհրաբ Սուխումսկիի, ապա Բադրի դեմ հարաբերությունների կարգավորմանը:

Արդյունքում անձնական կոնֆլիկտը Գելոյի հետ ավելի վատացրեց հարաբերությունները «հասանականների» հետ և վերջնականապես Էդիկին գցեց նրանց վատագույն թշնամիների շարքերը:

Դեդ Հասանի մահից հետո Էդիկը, ում դեռևս Ուսոյանի կենդանության օրոք համարում էին նրա իրավահաջորդը, հարձակվում է սլավոնացի «հասանականների» վրա՝ Պիչուգայի և Վոսկրեսի: Վերջինին՝ որպես «օբշակի նայողի», Ասետրինան ապրիլի վերջին կանչում է պարզաբանման և հավիրում մի քանի այլ հեղինակավոր «գողերի»  ուշադրությունը նրա նկատմամբ: Դրանց թվում էին Պետրիկն ու Շիշկանան: Ասետրինայի կողմնակիցների շարքում էին նաև երկրորդ էշելոնի սլավոնացիները՝ Կոստիլը, Պանը, Մուխան և Զյուզյան:

Վոսկրեսի փոխարեն «սխոդկային» ներկայանում են «շաբոլովականները» և միանգամից «ընդունում են» Ասետրինայի նորընտիր երեք հյուրերին՝ Գուջույին, Զյուզյուին և Իլգարային:

Ասում են՝ Էդիկը այս դեպքից հետո ձերբակալվածներին խոստացել էր օգնել դատարանում, սակայն փաստն այն է, որ նրանցից մեկը՝ Իլգար Ալիևը, արդեն ազատազրկվել է 4 տարով:

Ամռան սկզբից Ասետրինայի կոալիցիան սկսում է կտրուկ անկում գրանցել: Երկու ամիսների ընթացքում «հասանականները»  միակողմանիորեն իշխանություն են ձեռք բերում միանգամից երեք «գողերի» նկատմամբ՝ Կոստիլյայի, Զյուզիի և Մուայի: Տարածված լուրերի համաձայն՝ հաջորդը նրանց ընդհանուր սանիկ Անտիպն է:

Հուլիսի 20-ից հետո «սև գիծը» մտնում է Ասատրյանների ընտանիք: Սկզբում Պոկլոննոյ լեռան վրա դաղստանցիների հետ վիճաբանության ժամանակ մահացու վնասվածքներ է ստանում Սերգեյը, իսկ մոտ մեկ շաբաթ առաջ էլ Էդիկի ազատ կյանք է ներխուժում հերթական խոչընդոտը:




Լրահոս