Պայթեցվել է ուկրաինացի օլիգարխին պատկանող բանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական Զապորոժյեում գտնվող Մելիտոպոլ քաղաքում անհայտ անձինք պայթեցրել են Դնեպրոպետրովսկի նահանգապետ և օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուն պատկանող «Պրիվատ Բանկի» գրասենյակը: Շենքի զրահապատ դռներն ու պատուհանները կոտրվել են, սակայն ոչ ոք չի տուժել:

Եվս մեկ պայթուցիկ սարք պետք է գործեր զինկոմիսարիատում. այն հայտնաբերել են պատահաբար, տեղեկացնում է Россия 24-ը: Ամեն բան կատարվել է հատուկ ծառայությունների քթի տակ. քաղաքի Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչությունը գտնվում է «Պրիվատ բանկի» դիմացի մայթին:




Լրահոս