Տղամարդն ավելի քան հազար շուն է թունավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է քաղաքի մի բնակչի, ով մեղադրվում է ավելի քան հազար թափառող շուն թունավորելու մեջ:

Ձերբակալման պահին նրա մոտ հայտնաբերվել է մսամթերք, դեղամիջոցներ, պարաններ և ձեռնոցներ:

Տղամարդը խոստովանել է, որ սպանում է շներին ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցների օգնությամբ, որպեսզի ազատի քաղաքը պոտենցիալ վտանգ ներկայացնող կենդանիներից:

Շներ թունավորող հանցագործի դեմ քրեական գործ էր հարուցվել տարեսկզբին. նա կարող է դատապարտվել մինչև 6 ամսվա ազատազրկման, տեղեկացնում է Интерфакс-ը:




Լրահոս