Երկրագնդի չափահաս բնակչության շրջանում գրիպի դեմ պատվաստումները, որոնց համար տարեկան ծախսվում են խոշոր գումարներ, իրականում կա՛մ անօգուտ են, կա՛մ աննշան արդյունք ունեն: Itar Tass-ի փոխանցմամբ` մասնագետների խումբն ուսումնասիրել է այս հարցի շուրջ ողջ գիտական գրականությունը, որտեղ չի հայտնաբերել գոնե մեկ ապացույց, որ գրիպի դեմ պատվաստումները բարձրացնում են մարդու օրգանիզմի դիմադրողականությունն այդ հիվանդության դեմ: «Մեր ընդհանուր եզրակացությունն այսպիսին է` պատվաստումների արդյունավետությունը լավագույն դեպքում աննշան է»,-հայտնել է ուսումնասիրության համակարգող Լուիզա Էրնսկով Պեդերսենը:
ԱՆՕԳՈՒՏ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ