Երգիչ Վարդան Բադալյանն օրեր առաջ հայր է դարձել: Տղան ծնվել է 52 սմ հասակով եւ 3,7 կգ քաշով: Երեխայի անունն էլ կնոջ հետ միասին են որոշել` Առնո, քանի որ շատ են սիրում այդ անունը: Վարդանի խոսքերով` կատարվեց իր մեծ երազանքը` որդի ունեցավ: Իսկ զգացողություններն աննկարագրելի են. «Չգիտեմ` ինչ եմ զգում, դեռ չեմ հասկանում: Որդուս ծնունդից հետո կյանքս միանգամից փոխվեց, շատ այլ բաներ եմ հիմա զգում ու հասկանում, որ առաջ չէի էլ պատկերացնի: Երջանկության զգացողությունն ինձ ուղեկցում է ամեն րոպե»:
ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ