
Օգոստոսի 8-ին Երևանի մի բնակչուհի ոստիկանության կենտրոնականի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել: Երեք օր առաջ անհայտ անձը դեռևս անհայտ պայմաններում և վայրում նրա դրամապանակից հափշտակել էր 100 հազար ՀՀ դրամ:
Արդեն ժամեր անց իրավապահները գիտեին կասկածյալի ինքնությունը:
Դավիթաշեն երկրորդ թաղամասի բնակիչ 1986 թվականի ծնված Կարեն Շահումյանն էր, ով նույն օրը ժամը 21:30-ին Եղվարդ քաղաքի ռեստորաններից մեկից հայտնաբեվրեց և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության կենտրոնականի բաժին:
Մանրամասները՝ Police.am-ի տեսանյութում: