ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Ես տեղյակ եմ, որ ապրիլի ութին Սուրբ Զատիկն է, իսկ մինչ այդ պահքի շրջան է եղել: Ես պահքը սկզբից չեմ պահել, բայց ասում են, որ վերջին յոթ օրվա ընթացքում նույնպես կարելի է պահել, արդյոք այդպես ճիշտ է: Նաեւ կուզեի իմանալ՝ ծոմ քանի օր են պահում:

Հասմիկ Կարապետյան, 22 տարեկան, ուսանողուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, ապրիլի ութին Սուրբ Զատիկն է, եւ շատ մարդիկ արդեն բավականին երկար ժամանակ պահքի մեջ են: Եթե Դուք սկզբից չեք միացել պահքին, ապա խնդիր չկա, հիմա կարող եք միանալ: Պահքի համար օրերի տեւողությունից ավելի կարեւոր է վերջին օրվա ծոմ պահելն ու նշխարք ստանալը: Ողջ օրը ծոմ պահելուց հետո Դուք պետք է մասնակցեք պատարագի արարողությանն ու նշխարք ստանաք: Ծոմ պահում են միայն վերջին օրվա ընթացքում: Այդ օրը կարելի է միայն   ջուր խմել:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բուհերի գծով
պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այո՛, կարեւորը ոչ թե պահքի տեւողությունն է, այլ երեւույթի հանդեպ վերաբերմունքը: Անշուշտ, ամենատարբեր պատճառներով կարող է նաեւ պատահել այնպես, որ մարդը եկեղեցու հայտարարած ժամկետից ուշ միանա պահքին: Ասվում է, որ ամենակարեւորը պահքի խորհուրդին հետեւելն է: Թեեւ դեռեւս հնուց հայտնի է, որ այդ խորհուրդը դրական որոշակի ազդեցություն է ունենում նաեւ մարդու առողջության վրա: Կենդանական սննդից հրաժարումը մաքրում է օրգանիզմը:




Լրահոս