Մ. Պիզելիի գոլը փրկեց իր թիմին պարտությունից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախական «Ակտոբեն», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին և Ռոբերտ Արզումանյանը, երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում սեփական հարկի տակ ընդունել էր «Աստանային»:

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Ռ. Արզումանյանը և Մ. Պիզելին խաղադաշտ էին դուրս եկել մեկնարկային կազմում և խաղացին առանց փոխարինման: Մարկոսը Պիզելին 63-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 1-1:

Պատասխան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին:




Լրահոս