
Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականը Т-90 նոր տանկ է նվեր ստացել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է մրցույթի կազմակերպչական հանձնաժողովի ներկայացուցիչը, հաղորդում է РИА Новости-ն:
Առաջնությունն անցկացվել է օգոստոսի 4-ից 16 –ը Ալաբինոյում: Առաջնությանը մասնակցել են 12 երկրների ներկայացուցիչներ, 20-ից ավելի պետություններ դիտորդներ էին ուղարկել: Թիմային մրցումների արդյունքում առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի թիմը, Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ տեղը, երրորդ տեղում Չինաստանի ժողովրդական հանրապաետությունն է:
«Հայաստանի ստացել է Т-90 տանկի սերտիֆիկատ: Սերտիֆիկատը նախատեսված էր մրցույթում առավել բարձր տեղ գրաված օտարերկրյա թիմի համար»,-նշել է առաջնության ներկայացուցիչը:
Այսպիսով, Հայաստանի տանկային զորքերը մոտակա ժամանակներս կհամալրվեն նորագույն ռուսական տանկով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջին տեղը զբաղեցրած ռուս տանկիստները «Ուրալվագոնզավոդ» կորպորացիայից մեքենաներ են նվեր ստացել: