Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վնասվածք ստացած իսպանացի ֆուտբոլիստ Խավի Մարտինեսին փոխարինող է փնտրում:
«Մեզ հարկավոր է նոր խաղացող: Թեկնածուներ արդեն կան, սակայն քչերն են համապատասխանում «Բավարիա»-ի պահանջներին ու չափանիշներին: Մեզ քիչ ժամանակ է մնում»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում Խավի Մարտինեսը ստացավ վնասվածք, որի պատճառով խաղադաշտից բացակայելու է 7 ամիս: