Խաղաղություն մեր երկրին ու զինվորներին. երդման արարողություն` Տավուշում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Տավուշի մարզի N զորամասում տեղի է ունենում զինակոչիկների երդման արարողությունը:

Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, հավաքվել են մեծ թվով զինվորականներ, ինչպես նաև նորակոչիկների հարազատները:

Վերջիններս Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրին, որ իրենց չեն վախեցնում վերջին օրերի լարված վիճակն ու հրապարակումները, և կրկնակի հպարտ են, որ իրենց զավակները ծառայում են հայոց բանակում:

Կարապետ Սերոբյանը, ով եկել է ներկա գտնվելու իր եղբոր թոռան երդման արարողությանը, հպարտությամբ հայտարարեց, որ կրկնակի երջանկություն է ապրում այստեղ գտնվելով:

Իսկ զինծառայողներից մեկի պապիկն էլ հուզված ասաց հետևյալ բառերը. «Թող խաղաղություն լինի մեր երկրին ու մեր զինվորներին. էս երկրին արժանի է պաշտպանության»:

 




Լրահոս