ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պետք է մեզ ռազմական օգնություն ցուցաբերեն. Ուկրաինայի ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն պարտավոր են Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել: Այսպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը Բեռլինում Deutschlandfunk-ի հետ հարցազրույցի ժամանակ:

«Մենք ռազմական օգնության կարիք ունենք, և եթե այն ցուցաբերվի, մեր զորքերն ավելի հեշտ կգործեն»,-ասել է ուկրաինացի նախարարը` միաժամանակ հույս հայտնելով, որ, ի վերջո, իրենց կհաջողվի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հասնել:
Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 17-ին, Բեռլինում բանակցություններ են ընթանալու Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների միջև: Նախատեսվում է, որ Սերգեյ Լավրովը, Պավել Կլիմկինը, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ու Լորան Ֆաբիուսը կքննարկեն ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի առաջարկած հումանիտար օգնությունը:




Լրահոս