Դաստիարակված մարդու 8 արժանիքները` ըստ Ա. Չեխովի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1. Նրանք հարգում են մարդու անձը: Այդ իսկ պատճառով միշտ հանդուրժող են, փափուկ, քաղաքավարի, զիջող:

Նրանք չեն աղմկում մուրճի կամ կորած ծամոնի պատճառով: Մեկի հետ ապրելիս չեն պարտավորեցնում: Իսկ հեռանալիս չեն ասում՝ ձեզ հետ ապրել հնարավոր չէ: Նրանք ներում են և՛ աղմուկը, և՛ ցուրտը, և՛ չափից դուրս տապակված միսը, և՛ ուրիշների ներկայությունն իրենց բնակարանում:

2. Նրանք լի են կարեկցանքով ոչ միայն աղքատների և կատուների նկատմամբ: Նրանց հոգին ցավում է նաև այն բաների համար, ինչը չի երևում սովորական հայացքով:

3. Նրանք հարգում են ուրիշի սեփականությունը: Այդ իսկ պատճառով պարտքերը վերադարձնում են:

4. Նրանք անկեղծ են, ստից վախենում են, ինչպես` կրակից: Չեն ստում նույնիսկ ամենաչնչին բաներում: Սուտը վիրավորական է լսողի համար, և ասողին ստորացնում է նրա աչքերում: Նրանք իրենց չեն ցուցադրում: Դրսում այնպիսին են, ինչպես՝ տանը: Փոքր եղբայրների աչքերին թոզ չեն փչում: Նրանք քիչ են խոսում և չեն սկսում անկեղծանալ, քանի դեռ իրենց չեն խնդրում: Հարգելով ուրիշի ականջները՝ հաճախ լռում են:

5. Նրանք իրենց չեն ոչնչացնում, որ ուրիշի մոտ խղճահարություն և իրենց օգնելու ցանկություն առաջացնեն: Չեն նվագում ուրիշների հոգու լարերի վրա, որպեսզի իրենց խղճան և ուշադրություն դարձնեն: Նրանք չեն ասում՝ ինձ չեն հասկանում:

6. Նրանք սին արժեքներ չեն հետապնդում: Նրանց չեն հետաքրքրում այնպիսի կեղծ ադամանդները, ինչպիսիք են՝ հանրահայտ մարդկանց հետ ծանոթությունները, գարեջրատներում հայտնի լինելը:

7. Եթե տաղանդ են ունենում, հարգում են այն: Տաղանդի համար զոհում են հանգիստը, կանանց, գինին, սին արժեքները…

8. Նրանք իրենց մեջ դաստիարակում են գեղագիտությունը: Չեն կարող քնել հագուստով, նայել փայտոջիլների՝ պատերին փորած անցքերին, գարշելի օդ շնչել, քայլել թքոտած հատակի վրայով, սնվել նավթավառից:

Փորձում են հնարավորինս կրճատել և ազնվացնել սեռական բնազդը: Այդ հարաբերություններում դաստիարակվածներն այդքան խոհանոցային չեն: Նրանց կանանցից հարկավոր է ոչ թե անկողինը, ձիու քրտինքը կամ խելքը, որ դրսևորվում է կեղծ հղիություն ձևացնելու և անվերջ ստելու մեջ: Նրանց, հատկապես՝ արվեստագետներին, անհրաժեշտ է թարմություն, վայելչություն, մարդկություն:

Քայլելիս օղի չեն խմում, պահարանները չեն հոտոտում, քանի որ գիտակցում են, որ խոզ չեն: Խմում են միայն, երբ ազատ են՝ առիթից առիթ, քանի որ նրանց անհրաժեշտ է առողջ հոգի՝ առողջ մարմնում):




Լրահոս