Երեկ ԳՈԻՄ-ի շուկայում մանդակը արժեր 7 հազար դրամ, սիբեխը` 3 հազար դրամ: Սա մի քանի անգամ ավելի թանկ է, քան` անցած տարվա նախազատկական օրերին: Զգալիորեն թանկացել են նաև տապակելու համար չնախատեսված կանաչեղենը:
Անշուշտ, սա որոշ չափով պայմանավորված է այս տարվա եղանակով, ինչպես ասում են` տարին ետ է ընկել: Բայց ուշագրավ է, որ ՀՀ ԱՎԾ-ն օրերս հրապարակեց գնաճի ցուցանիշը, ըստ որի` մեր կյանքը անցած տարվա համեմատ գրեթե չի թանկացել: Այս ամենը, սակայն, նյութականն է, որը երկրորդական է:Կարևորը հոգևորն է. և ուրեմն` Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: