Չորրորդ ինքնիշխանություն. ՀՀԿ-ն երեկ մեկական արկղ ձու է բաժանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարզվում է մեր երկրում ընտրակաշառք բաժանելու համար պետք չէ վառ երևակայություն ունենալ: Առջևում Սուրբ Զատիկի տոնն է, և ուրեմն կարելի է ձու բաժանել պոտենցիալ ընտրողին: ՀՀԿ-ն երեկ մեկական արկղ ձու է բաժանել Աջափնյակի 16 թաղամասի թոշակառուներին: Թոշակառուներից ոմանք պնդում էին, որ դա ավելի արժանավայել տարբերակ է, քան ՕԵԿ-ի 325 գրամանոց մուրաբան: Այդուհանդերձ եղել են մարդիկ, որոնք հրաժարվել են ձվից`ասելով, թե կգերադասեին, որ տեղական ինքնակառավարման մարմինները, թեկուզ ընտրակաշառքի տարբերակով, բազմաբնակարան շենքերի կոյուղագծերը փոխեին կամ էլ վերանորոգեին շենքերից բակեր տանող ճանապարհները, որոնց մետաղյա ամրանները բնակիչներին ստիպում են քայլելիս շատ զգույշ լինել, որպեսզի չվնասվեն: Ինչևէ, ընտրամարաթոնի երկրորդ փուլը մեկնարկում է կիրակի օրվանից ապրիլի 8-ից: Քարոզչական փուլում ընտրակաշառքի ձևերը տարբեր դրսևորումներ կստանան, իսկ ձայն գնելու գումարներն էլ հաստատապես կմեծանան:
 




Լրահոս