Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանկարծամահ է եղել դատապարտյալ Կամո Դանիելյանը:
Ինչպես տեղեկանում է Armlur.am-ը, Կ. Դանիելյանը 2007 թվականին դատապարտվել էր ՀՀ ՔՕ 1o4 հոդվածի 2-րդ մասով (սպանություն)` 20 տարվա ազատազրկման:
Մեր տեղեկությունը հաստատեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը` հավելելով, որ դատապարտյալի մոտ ախտորոշվել է սրտի երրորդ աստիճանի անբավարարվածություն: Գ. Ղլեչյանի փոխանցմամբ` դատապարտյալը քնել և չի արթնացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: