Ընտրական պատրաստությունների այս թեժ շրջանում Հանրապետական կուսակցության տարբեր թևերում զբաղված են ԲՀԿ-ի օգտին “”տակից”” աշխատող ՀՀԿ-ականների որսով: ՀՀԿ-ականները, ականջները սրած, աչքերը չորս արած` հետևում են այս կամ այն կասկածելի ՀՀԿ-ականին, որը տեսականորեն կարող է աշխատել ԲՀԿ-ի օգտին, ապա մատնում Սերժ Սարգսյանին: Ահա այս որսի թիրախում է հայտնվել Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ, ինչպես նաև ՀՀԿ-ի իրավաբան Սեյրան Յուզբաշյանը: ՀՀԿ թերթի աղբյուրների փոխանցմամբ, օրերս բացահայտվել է, որ Յուզբաշյանը ոչ միայն աշխատում է ԲՀԿ-ի օգտին, այլև վերջերս Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար գործող իշխանությանը քննադատող խրոխտ ելույթներ է գրել: Թերթը նաև նշում է, որ Յուզբաշյանը համարվում է Գալուստ Սահակյանի թիմի ներկայացուցիչ: Որոշ տեղեկությունների համաձայն, նա Աժ իրավաբանական վարչության պետ է նշանակվել Գրիգորիչի ջանքերի շնորհիվ: Այս լուրերի վերաբերյալ թերթի թղթակիցը փորձել է մեկնաբանություններ լսել Յուզբաշյանից: “”Դա բացառվում է, ես ոչ ՀՀԿ-ի, ոչ էլ ԲՀԿ-ի հետ խնդիր չունեմ: Չեմ կարող ուղղակի խնդիրներ ունենալ: Անհեթեթ խոսակցություններ են, ես չգիտեմ, թե ովքեր են տարածում այդ խոսակցությունները””:
Հրապարակ. ԱԺ իրավաբանական վարչության պետ նշանակված Յուզբաշյանն աշխատում է ԲՀԿ-ի օգտին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ