Սիցիլիա կղզում ձերբակալվել է Ալդո Ջոնտան, ով նեապոլիտանական մաֆիայի կլաններից մեկի ղեկավարն է: Ինչպես հայտնում է «Իտառ-Տասս»-ը, նրան ձերբակալել են Ռագուզայի մոտակայքի նավամատույցում՝ Մալթա ուղեւորվող նավ նստելիս:
Հատուկ գործողությունն իրականացրել են թաքնված ոստիկանները, ովքեր տուրիստների կարգավիճակով հետևում էին հանցագործին: 42-ամյա Ջոնտան կլանի հիմնադիր Վալենտինո Ջոնտի որդին է, ով այժմ ազատազրկման մեջ է:
Տեղեկություններ կան, որ Ջոնտայի կլանն ամուր հարաբերություններ էր պահպանում սիցիլիական «կոզա նոստրա»-ի հետ: