Ըստ “”Ժողովուրդ””-ի տեղեկությունների` Հայաստան է վերադարձել թաղային հեղինակություն համարվող Վարդան Ավագյանը`Քլոս մականվամբ, որը մոտ 20 տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում: Նա Հայաստան է եկել ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին` Տոնուսի Աշոտին Աժ ընտրությունների հարցում օգնելու համար: Այս տեղեկությունը հաստատել է նաև Տոնուսի խոսնակը` ասելով “”Տոնոյանը և Ավագյանը մանկության ընկերներ են և հիմա էլ ունեն շատ ջերմ և ընկերական հարաբերություններ, իսկ այդ հարաբերությունների մեջ պետք չէ քաղաքական որևէ ենթատեքստ տեսնել: Իսկ կօգնի պարոն Տոնոյանին, թե ոչ` կխնդրեմ, որ Ավագյանին հարցնեք””: Թերթը հիշեցնում է, որ նույն Քլոսը ժամանակին աշխատում էր ՀՀԿ-ի համար, քանի որ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) մտերիմն էր համարվում: Ինչ վերաբերում է Տոնուսին, ապա “”Ժողովուրդ””-ն արդեն գրել էր, որ վերջինիս բազմաթիվ հավատարիմներ` այդ թվում նաև 2007-ին նրա նախընտրական շտաբի պետը` լքել են նրան: Տոնոյանը խաբել է երբեմնի մտերիմներին:
Ժողովուրդ. Թաղային հեղինակություն “”Քլոս”” ը վերադարձել է Հայաստան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ