«Արզնի» առողջարանի մոտակայքում այրվել է 1 հա բուսածածկույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am-ը ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ օգոստոսի 16-17-ին Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝  Կոտայքի մարզի «Արզնի» առողջարանի մոտակայքում գտնվող անտառում այրվել է 1 հա բուսածածկույթ, 40 ծառ ամբողջությամբ, 100-ը՝ մասամբ, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան տարածքում` 1500 քմ, Չարենցավանի քաղաքային զբոսայգու տարածքում` 500 քմ, Աղվերան հանգստյան գոտու «Անուշ» հանգստյան տանը հարակից Չոր սարի գագաթի անտառային տարածքում` 5000 քմ անտառային հատված, Սյունիքի մարզի Համլետավան գյուղում` «Վիվասել ՄՏՍ» կայանի մոտակայքում` 150 քմ, Վաղատին գյուղում՝ Որոտնավանք վանական համալիրի մոտակայքում` 400 քմ, Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ Արգամ լճի մոտակայքում` 2 հա հնձած ցորենի արտ և 9 ծառ՝ մասամբ, Սարավան գյուղում` մոտ 24 հա խոտածածկ տարածք և 50 դեկորատիվ ծառ, Հերհեր գյուղում` մոտ 3 հա, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում` մոտ 1 հա, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին` 4 հա, Սևքար գյուղի սկզբնամասում՝ անտառում` 500 քմ, Առճիս գյուղում` 10 հա խոտածածկ տարածք:

Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 2 հասցեում` Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) բակում այրվել է մոտ 5000 քմ, Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում` մոտ 5000 քմ խոտածածկ տարածք և կուտակված ծառի ճյուղեր` 8 խմ, Շաթվան-Նորակերտ ավտոճանապարհի 5 կմ-ում` 8 հա ցորենի արտ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:




Լրահոս