Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն լավատեսորեն է տրամադրված նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նրա խոսքով՝ թիմը շատ է աշխատել և լավ մարզավիճակ է ձեռք բերել:
«Ես լավատեսորեն եմ տրամադրված: Մենք շատ լավ ենք նախապատրաստվել մրցաշրջանին: Ոչ միայն շատ ենք մարզվել, այլև ֆուտբոլիստների միջև նոր խաղային կոմբինացիաներ ենք ստեղծել: Այժմ կարևոր է այդ ամենը ցուցադրել հանդիպումների ժամանակ՝ խաղադաշտում»,- նշել է Էնրիկեն: