
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան անձնական նպատակներով օգտագործել է գերատեսչության ավիապարկը, որն ԱՄՆ պետբյուջեին արժեցել է մոտ 1 մլն դոլար,- հայտնում է Associated Press-ը:Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ կփոխհատուցի բյուջեին հասցված վնասը: Նման իրավիճակների համար նախատեսված բանաձեւի համաձայն, նա Պենտագոնին կփոխհատուցի 17 հազ դոլար:Քննադատները բարձրաձայնում են ռազմական գերատեսչության ղեկավարի կեղծավորության մասին, ով Կոնգրեսին առաջարկում է կրճատել Պենտագոնի բյուջեն, սակայն ինքն անձամբ հարկատուների հաշվին վարում է ցոփ ու շվայտ կյանք: