Ազգային ժողովի ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու մասին համաձայնագիր ստորագրած քաղաքական 4 ուժերից յուրաքանչյուրը կաշկանդված չէ ստորագրած ուժերը ներկայացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառքների դեպքերում լռել, ինչ է թե չվտանգվի շտաբի գոյությունը: “Բմբուլները քամուն կտամ, ով ուզում է՝ լինի: Ինչի՞ մասին էր հռչակագիրը. որ կողմերը երաշխավորում են ընտրությունների արդարությունը, ազատությունը և գաղտնիությունը: Եվ եթե դրանից հետո որևէ մեկը նման բան անի, ապա “վայը եկել-տարել է նրան”։ Ես մեծ հաճույքով կբռնեմ և կխայտառակեմ այդ թեկնածուին”,- ասաց թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:Հիշեցնենք, որ նրա հետ այս ընտրատարածքում պայքարում է հռչակագրին միացած “Բարգավաճ Հայաստան” կուսակցության և Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչներ: Կոտայքի մարզի գյուղական շրջանները ներառող թիվ 27 ընտրատարածքում գրանցված ՀԱԿ թեկնածու Գուրգեն Եղիազարյանն էլ է նույն կարծիքին։ “Ինձ որևէ բան չի կարող կաշկանդել, ու ես չեմ լռի”,-ասաց նա։ Գուրգեն Եղիազարյանը նաև ասաց, որ լսել է, որ մարզում Հայաստանի հանրապետական կուսակցությունը 25 000-ական դրամ ընտրակաշառք է բաժանում, ինչը դեռ ստուգվում է: Հիշեցնենք,որ այս ընտրատարածքում, բացի Գուրգեն Եղիազարյանից, գրանցված թեկնածուներն են ՀՀԿ-ից առաջադրված Համլետ Հայրապետյանը, ԲՀԿ-ից՝ Մուրադ Գուլոյանը և անկուսակցական Մանուկ Հակոբյանը:
Ա. Բախշյան. Բմբուլները քամուն կտամ, ով ուզում է լինի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ