Այսօր Երևանի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի բակում տեղի ունեցավ Երևանի առաջին հեծանվակայանի բացումը, որին ներկա էին մի շարք հեծանվորդներ: Կայանատեղին նախատեսված է 17 հեծանիվների համար, որոնց անվտանգությունը պահպանվելու է համալսարանին շենքին ամրացված տեսախցիկների և պահակների միջոցով: Հեծանվային կայանատեղին իր միջոցներով կառուցել է ,Հեծանիվ+ե հասարակական կազմակերպությունը:ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ-ում կան 5-6 ակտիվ հեծանվորդներ, ովքեր ցանկություն են հայտնել դասի հաճախել հեծանիվներով:”Հուսով եմ իրենք իրենց անձնական օրինակով կխրախուսեն մյուսներին և հեծանվորդների թիվը ավելի կշատանա”,– ասաց նա: “Բոլորս էլ գիտենք, որ հեծանիվը էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է, ծավալները փոքր են, խցանումներ չի առաջացնում և չի մնում խցանման մեջ: Ուսանողների համար այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ դասից չեն ուշանա,”- ասաց Սամվել Հովհաննիսյանը և ավելացրեց, որ հեծանվակայանի կառուցմամբ իրենք ցանկանում են Երևանում սկիզբ դնել հեծանվային սպորտի զարգացմանը:Սամվել Հովհաննիսյանը նաև նշեց, որ իրենք ցանկանում են պատկան մարմիններին ցույց տալ, որ Հայաստանում էլ հեծանվորդներ կան և ուզում են վարել, բայց չկան տարրական պայմաններ:Ճանապարհաշինարարական ծրագրերում ուզում ենք նախագծեն հեծանիվների համար հատուկ նախատեսված ճանապարհներ: Նշեմ, որ ժամանակակից հեծանիվները ունեն փոխանցման համակարգ և ցանկացած ռելիեֆային պայմաններում կարող են հաղթահարել ամենադժվար բարձրունքը”,- ասաց նա: “Հեծանիվ+” ՀԿ-ն երկրորդ կայանատեղին ցանկանում է կառուցել Ֆրանսիական համալսարանի բակում և արդեն ունի նախնական պայմանավորվածություն: Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ համալսարանը որքանով կկարողանա ապահովել հեծանիվների անվտանգությունը:
Առաջին հեծանվային կայանատեղին ԵՊՀ-ի բակում (լուսանկարներ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ