ՌԴ հումանիտար օգնությունը, մի քանի օր է, Ուկրաինայի սահմանին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների բեռլինյան հանդիպման ժամանակ քննարկվել է Արևելյան Ուկրաինայի համար ռուսական հումանիտար օգնության ավտոշարասյան հարցը, որը հինգշաբթի օրվանից գտնվում է դաշտում՝ ուկրաինական սահմանից ոչ հեռու:

Կիրակի 16 բեռնատարների խումբը ժամանել է Դոնեցկի անցակետ, որտեղ պետք է բեռը զննվեր միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչի մասնակցությամբ:

Շաբաթ երեկոյան Ուկրաինայի իշխանությունները հումանիտար են ճանաչել Ռուսաստանից սպասվող բեռը, ինչը պետք է հեշտացնի համաձայնեցման գործընթացը. հայտնում է BBC-ն:




Լրահոս