«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է Դի Մարիային ձեռք բերելու փորձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է մտածել Մադրիդի «Ռեալ»-ի 26-ամյա կիսապաշտպան Անխել դի Մարիայի տրանսֆերի ձեռքբերման ուղղությամբ: Անգլիական ակումբը պատրաստ է 100 մլն ֆունտ վճարել նրա տրանսֆերի համար:

Նրանք մտադիր են վճարել «արքայական ակումբ»-ին 50 մլն ֆունտ, և ևս 50 մլն ուղղել արգենտինացի ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կնքմանը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դի Մարիային շաբաթական 200 հազար ֆունտ կվճարի, ինչի շնորհիվ նա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում կարող է լինել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ ակումբն ավարտել է աշխատանքներն ամառային տրանսֆերային շուկայում և չի պատրաստվում հրաժարվել Դի Մարիայի ծառայություններից:




Լրահոս