Թաիլանդում ռուս հեղինակություն է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդում ձերբակալվել է «տրունովյան» խմբավորման անդամ Մարկ Լունևը: Մոտ ժամանակներս նա կարտաքսվի Ռուսաստան. ИТАР-ТАСС-ին հայտնել է Թաիլանդում Ռուսաստանի հյուպատոսության ներկայացուցիչ Վլադիմիր Սոսնովը:

Լունևը, որը միջազգային որոնման մեջ էր գտնվում 2010-ից, ձերբակալվել է Թաիլանդի ոստիկանության կողմից օգոստոսի 13-ին: Նա մեղադրվում է առանձնակի ծանր հանցագործություններ կատարելու նպատակով հանցավոր խմբավորմանը միանալու մեջ:

Տրունովի բանդան, որը 1990-աններին գործել է Նովոսիբիրսկում, հայտնի է գործարարների և կրիմինալ հեղինակությունների՝ լայն արձագանք ստացած սպանություններով:




Լրահոս