Կողոպուտ կատարողը ներկայացել էր բաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 30-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Սուսաննա Մ.-ի պարանոցի ոսկյա շղթան բացահայտ հափշտակելու մասին:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները պարզել են, որ նշված կողոպուտը կատարել է 1996 թ. ծնված Վոլոդյա Ա.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 16-ին, ժամը 13.50-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: 

Քննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը:




Լրահոս