Արևմուտքը «խանդո՞ւմ է» Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի հիմնական նպատակը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարվածության հարցում բանակցային դրական տեղաշարժեր արձանագրելն էր: Թե դա որքանով կտա իր արդյունքները, ժամանակը ցույց կտա, բայց որոշակի դրական տեղաշարժեր, սահմանային լարվածության թուլացում, այնուամենայնիվ, տեղի ունեցան:

«Կարնեգի» հիմնադրամի փորձագետ, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ Թոմ դե Վալն իր հայտարարության մեջ կանխատեսել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ևս մեկ հանդիպում` այս անգամ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների նախաձեռնությամբ: Նման կանխատեսումներով է հանդես եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Իրականում սա հավանակա՞ն կանխատեսում է: Կամ ի՞նչ կարող է տալ այն մեր երկրին:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն Armlur.am-ի հետ զրույցում հետևյալ մեկնաբանություններն արեց այս հայտարարությունների և այդ հանդիպման հավանականության մասին:

«Չի բացառվում, որ Արևմուտքի այս նախաձեռնության հիմքում ընկած է Ռուսաստանի դերի վրա ստվեր նետելը: Արևմուտքի ներկայացուցիչներն, այսպես ասած, խանդում են Ռուսաստանին: Եթե այդ հանդիպումը տեղի ունենա, հնարավոր է նաև, որ համեմատաբար կայուն այս վիճակն իր դիրքերը զիջի անկայուն վիճակին»:

Միանշանակ որևէ բան ասել դեռ հնարավոր էլ չի: Չեմ կարծում, որ այս հանդիպումը շատ հավանական է, բայց քաղաքական աշխարհում անհնարին բաներ չկան»,- ասաց քաղաքագետը:




Լրահոս