«Մանկական Նոր ալիք 2014» երգի մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնում է 12-ամյա Դավիթ Վարդանյանը: Նա մրցույթի երկրորդ օրը՝ օգոստոսի 17-ին, հանդես է եկել Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգով: Ժյուրիի անդամները հայ մասնակցի ելույթը 55 հնարավորից 50 միավոր են գնահատել: Այս մասին տեղեկանում ենք «Նոր ալիք» երգի մրցույթի պաշտոնական կայքից:
Նշենք, որ մրցույթի` այս տարվա հայ պատվիրակ Դավիթ Վարդանյանն առաջին օրը՝ օգոստոսի 16-ին, կատարել էր Սոնա Շահգելդյանի «Կորո՞ւստ, թե՞ գանձ» երգը և հնարավոր 55 միավորից ստացել 54-ը:
«Մանկական նոր ալիք-2014» երաժշտական մրցույթն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում: