
Մոսկվայում զինված անցորդը հրացանից կրակ է բացել ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա:
Տղամարդը հասցրել է մեկ անգան կրակել. նրան արագ ձերբակալել է դեսպանատան պահակախումբը:
Ավելի վաղ մի քանի խուլիգան էր ձերբակալվել ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատան շենքի մոտ: Հունիսի կեսերին չորս երիտասարդներ դեսպանատան պարսպից այն կողմ զուգարանի թուղթ էին նետել: