![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/07//21698.jpg)
Այս գիշեր` ժամը 03:38-ին, հրդեհ է բռնկվել Գյումրիի Շիրակացի փողոցում տեղակայված ռազմական պահեստում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Շիրակի մարզային հրշեջ ծառայության 3 մարտական հաշվարկ: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակել են նաեւ զինծառայողներ: Հրդեհը մեկուսացվել է 06:50-ին, մարվել` 08:40-ին:ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ամբողջությամբ այրվել են պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը եւ գույքը: