Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի տեղեկացմամբ` մեր սամբիստները 5 մեդալ են նվաճել երիտասարդների և պատանիների սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը: Լենդրուշ Զատիկյանը և Մհեր Կարապետյանը, ովքեր հանդես են գալիս երիտասարդական հավաքականի համապատասխանաբար 48 և 82 կգ քաշային կարգերում, բրոնզե մեդալներ են նվաճել:Պատանիների հավաքականի 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Ալեքսանյանը նույնպես զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ 48 կգ քաշային պատանի մարզիկ Ջիվան Ղազարյանը արժանացել է արծաթե մեդալի` պարտվելով միայն Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆյոդորովի հետ գոտեմարտում:Աղջիկների հավաքականից 52 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոզա Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ:Հիշեցնենք, որ առաջնությունը տեղի է ունենում Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:
հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ