Գյուղապետի ընտրությունում 56 ձայնով հաղթեց հանրապետական ուսուցիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շիրակի մարզի Ալվար գյուղական համայնքում կայացած գյուղապետի արտահերթ ընտրության քվեարկության նախնական արդյունքներով՝ հաղթել է հանրապետական թեկնածուներից մեկը` Ալվարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վոլոդյա Սուքիասյանը:

Վերջինիս օգտին, ըստ ԿԸՀ կայքէջի հրապարակած տվյալների, քվեարկել է 56, իսկ մրցակցի՝  դարձյալ հանրապետական, ոչ մի տեղ չաշխատող Սամվել Նանայանի օգտին՝ 37 ընտրող:

Հիշեցնենք, որ ընտրություններին գրանցված երրորդ թեկնածուն՝ հանրապետական,  ոչ մի տեղ չաշխատող Աշոտ Մկրտչյանը սահմանված ժամկետում ինքնաբացարկ էր հայտնել:

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ալվարում գյուղապետի պաշտոնը թափուր է մնացել նախկին գյուղապետ Արտավազդ Մկրտչյանի մահվան հետևանքով:




Լրահոս