Գեներալ Կոլեսնիկովի ինքնասպանությունը կրկին կքննվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի քննչական կոմիտեն վերսկսել է ներքին գործերի հակակոռուպցիոն վարչության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Բորիս Կոլեսնիկովի ինքնասպանության փաստի քննությունը:

Այս մասին Ինտերֆաքսին տեղեկացրել է Կոլեսնիկովի հոր ներկայացոիցիչ փաստաբան Պավել Լափշինը:

Նրա խոսքով, քննչական կոմիտեն իրեն չի տեղեկացրել, թե ինչու է ծագել կրկնակի ստուգման անհրաժեշտությունը: Լափշինը տեղեկացրել է, որ մտադիր է բողոքարկել այդ գործողությունները և ծանոթանալ քննության բոլոր նյութերին:

Հիշեցնենք, որ Կոլեսնիկովն ինքնասպան էր եղել հուլիսի 16-ին՝ իրեն ցած նետելով Քննչական վարչության շենքի 6-րդ հարկից, ուր նրան բերել էին հարցաքննության:




Լրահոս