Երեվանի քաղաքապետը շնորհավորել է ազատամարտիկների կանանց եվ մայրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների մայրերը, կանայք, ինչպես նաև կին ազատամարտիկները մասնակցել են Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելությանը, տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Տարոն Մարգարյանը տոնի առիթով շնորհավորելով ներկաներին` շնորհակալություն է հայտնել վերջիններիս հայրենիքին մատուցած ծառայությունների, մեր երկրի արժանի, ճշմարիտ հայրենասեր զավակներ դաստիարակելու և տոկունության համար. “Դուք պետք է հպարտ լինեք քանի որ հերոսներ եք ծնել: Ձեր որդիների և ամուսինների շնորհիվ է, որ այսօր մենք պետություն ենք կառուցում, իրագործում ենք մեր գաղափարները”,- նշել է Տարոն Մարգարյանը վստահեցնելով, որ ազատամարտիկների կանայք և մայրերը միշտ եղել և մնալու են քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում:”Միասին մենք դեռ երկար ճանապարհ ենք անցնելու”,-ընդգծել է նա: Արցախյան պատերազմի մասնակից կանանց ՀԿ նախագահը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ջերմ ընդունելության և մշտական ուշադրության համար: Իսկ Զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն ՀԿ-ը և Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցացիան Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանքիների հանդեպ ցուցաբերած մշտական բացառիկ ուշադրության, հարգանքի և հոգատարության համար՝ Երևանի քաղաքապետին պարգևատրել են պատվոգրով:




Լրահոս