«Պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի դեմ…Եթե Հայաստանը ուրախ չէ, պետք է մեղադրի ՌԴ-ին». Ջ. Հեֆֆերն. Galatv.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին Սոչիում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում, ինչպես հայտնի է, քննարկվեց հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող լարված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները: Կողմերը Սոչիում հերթական անգամ հայտարարեցին, որ հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով. գրում է Galatv.am-ը:

Սոչիում տեղի ունեցած հանդիպումը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը կարեւոր է համարում այն առումով, որ տեղի ունեցավ քննարկում: «Մենք, ինչպես տեսանք, հանդիպումից հետո հարձակումներն արդեն նվազել են: Նրանք կփորձեն ԼՂՀ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակ գտնել»,- ասաց դեսպանը:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը անդրադարձավ նաեւ Տավուշի մարզի Չինարի համայնքի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանում մահվան դեպքին. «Նրանք արդեն հրապարակել են Կարեն Պետրոսյանի մասին տեղեկություններ, սա լուրջ պատմություն էր, որ պատահել է նրա հետ, եւ նրանք արդեն իրենց լուծումները հետո կգտնեն: Սա է պատճառը, որ մենք փորձում ենք գտնել լուծումներ այս խնդիրների համար, որպեսզի նմանատիպ կոնֆլիկտներ այլեւս չլինեն»:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանն անդրադարձավ նաեւ Միացյալ Նահանգների կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին եւ պատասխանելով մեր հարցին, թե դրանք ի՞նչ հետեւանքներ կունենան մեր երկրի վրա եւ արդյո՞ք ՀՀ կառավարությունը արձագանքել է ավելի վաղ ԱՄՆ դեսպանատան զգուշացմանը, Ջոն Հեֆերնը նշեց. «Բազմաթիվ քննարկումներ են եղել պատժամիջոցների հետ կապված: Պատժամիջոցները ուղղված են դեպի Ռուսաստան, սակայն դրանք կարող են իրենց հետեւանքները թողնել Հայաստանի տնտեսության վրա:  Եթե Հայաստանը ուրախ չէ, նրանք պետք է  մեղադրեն Ռուսաստանին»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս