«Մոնակո»-ի ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոն վերջերս հայտարարել է ֆրանսիական ակումբի հետ իր հեռանկարների մասին, իսկ Ֆերնանդո Լորենտեն «Յուվենտուս»-ի կազմում հիանալի մրցաշրջանից հետո հավաստում էր, որ ոչ մի դեպքում չի լքի Թուրինը: Ամեն դեպքում, կա հնարավորություն, որ երկու հարձակվողներն էլ մինչ տրանսֆերային պատուհանի փակումը կլքեն իրենց ակումբները. հայտնում է «Սպորտ-Էքսպրեսս»-ը:
Ընդ որում, «Ծեր սենյորա»-ն ցանկանում է սկզբում վարձավճարով վերցնել կոլումբացի հարձակվողին: Նախկինում 19 գոլով մրցաշրջանը փակած ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Մադրիդի «Ատլետիկո»-ն, սակայն հարձակվողի բացասական պատասխանից հետո մադրիդյան ակումբը ձեռք է բերել Մարիո Մանջուկիչին:
Այժմ, եթե Լորենտեն ինչ-որ տեղ էլ տեղափոխվի, դա կլինի «Վալենսիա»-ն: Նրանք վաղուց են փնտրում այդպիսի հարձակվողի, սակայն դեռևս ձեռք չեն բերել: Սակայն Ֆալկաոյին ձեռք բերելու պայքարին միացել է նաև անգլիական «Լիվերպուլ»-ը: