
Ինչպես հաղորդում է “Ազատությունե ռադիոկայանը” երեկ ողբերգություն է տեղի ունեցել Նիգերիայի Բենուե նահանգում Հարության տոնին նվիրված եկեղեցական արարողություններից մեկի ժամանակ: Ուժեղ կայծակի պատճառով փլուզված եկեղեցում զոհվել է 22 մարդ: Զոհերի թվում են 16 կին եւ 4 երեխա:France Presse գործակալության տեղեկություններով՝ տոնական պատարագի ժամանակ, որն անցկացվել է բաց երկնքի տակ, սկսվել է ուժեղ քամի եւ հեղեղ, մարդիկ մտել են եկեղեցի, որի պատերից մեկն անսպասելիորեն փլուզվել է և փլատակների տակ թողել տասնյակ մարդկանց: Հայտնի է ավելի քան 30 վիրավորի մասին: