Մոսկվայում կողոպտել են «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գողերը կողոպտել են հյուրանոցային համարը, որում բնակվում է Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ բրազիլացի Սորաես դե Մորաիս Վելլիտոնը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Նախօրեին ոստիկանություն է դիմել ինքը՝ 27-ամյա Վելլիտոնը, որն էլ հայտնել է գողության մասին: Նրա խոսքով, շաբաթ օրն անհայտ անձինք ներխուժել են հյուրանոցի իր սենյակը և գողացել իրերով ծանրոցը, ինչպես նաև 5 հազար դոլար արժողությամբ նոթբուքը:

Վելլիտոնը հանդես էր գալիս «Սպարտակի» կազմում 2007-2013թթ.-ին, 2009թ.-ին և 2010 թ.-ին նա դարձել է Ռուսաստանի առաջնության գլխավոր ռմբարկու:




Լրահոս