ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ

Ձեզ հարկավո՞ր են դրական լիցքեր, որոնք ողջ օրվա ընթացքում չեն լքի Ձեզ: Եթե այո, ապա այս ֆոտոշարքը հենց Ձեզ համար է: Մենք առանձնացրել ենք լուսանկարներ, որոնցում պատկերված են կենդանիների թագավորության ամենահրաշալի ձագուկները: Դե ինչ, շնորհակալություն հայտնենք այս լուսանկարների շնորհալի հեղինակներին ու վայելենք այս ֆոտոշարքը:

 
ԼՈՒՐԵՐ

ԴԵՐԱՍԱՆԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսին մահացած են գտել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Տիբերոն քաղաքում գտնվող սեփական տանը: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` 63-ամյա դերասանն ինքնասպան է եղել:
Ռոբին Ուիլյամսն «Օսկար»-ի եւ 4 «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր է: Դերասանն Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի` «Օսկար»-ի է արժանացել «Խելոք Ուիլ Հանթինգը» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար: Ուիլյամսը խաղացել է մոտ 300 ֆիլմերում:

 

ՄՆՋԱԽԱՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանում մնջախաղի զարգացումը խթանելու եւ մնջախաղային արվեստը սերունդներին ավելի հարստացած փոխանցելու նպատակով Հյուսիսային պողոտայի տարածքում կստեղծվի Մնջախաղի զարգացման կենտրոն, որի դերասանները հնարավորություն կունենան զարգացնել սեփական հմտությունները:
Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը կենտրոնի ստեղծումն իրատեսական է համարում: Նա նշում է` մնջախաղի թատրոնը բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն շենքի բացակայությունը մեծ դժվարություններ է առաջացնում:
Թեեւ թատրոնը բազմիցս ելույթներ է ունեցել տարբեր երկրներում, այնուամենայնիվ, Դադասյանը նշում է, որ հենց Հայաստանում է սիրում հանդես գալ: Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը հավելել է, որ թատրոնը Լեհաստանում հանդես գալու հրավեր ունի:

 

ՌԻՀԱՆՆԱՆ ՍԱԴՐԻՉ ԿԵՐՊԱՐՈՒՄ
Հայտնի երգչուհի Ռիհաննան նկարահանվել է «W Magazine» ամսագրի սեպտեմբերյան համարի ֆոտոշարքի համար: Բարբադոսյան գեղեցկուհին չի վախենում փորձարկումներ անել նորաձեւ կերպարների հետ եւ մասնակցել վիճահարույց ֆոտոշարքերի նկարահանմանը: Նա բազմիցս լուսանկարվել է մերկ, ինչպես նաեւ հանրությանը գրավել է իր հոյակապ ֆեյշն-կերպարներով: Այս անգամ երգչուհին ներկայացել է արտասովոր կերպարով` փորձելով «Alexander McQueen»-ի, «Michael Kors»-ի եւ «Isabel Marant»-ի աշխատանքները:

 

ՊՈՒՏԻՆԻ ՊԱՏԿԵՐՈՎ ՄԱՐԶԱՇԱՊԻԿ
Հոլիվուդյան դերասան Միկի Ռուրքը, ով ժամանել էր Մոսկվա՝ «Բռնցքամարտի ակադեմիայի» բացմանը, զբոսանքի ժամանակ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խանութից ձեռք է բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով մարզաշապիկ: Երկուշաբթի կեսօրին Ռուրկը մտել է ԳՈՒՄ, որտեղ կայացել է նախագահի պատկերով մարզաշապիկների նոր հավաքածուի շնորհանդեսը: Ռուրքը փորձել է Պուտինի պատկերով մոխրագույն շապիկ եւ գնել այն: Խանութում շապիկը գնողների հերթ է գոյացել: Դերասանն ընդունել է, որ իրեն դուր է գալիս ռուս առաջնորդը. «Ինձ դուր է գալիս այդ տղան (Պուտինը)»,-ասել է նա լրագրողներին:

 

ԳՈՂ ԼՐԱԳՐՈՂԸ
Մարոկացի լրագրողը գողացել է Բահրեյնի մշակույթի նախարարի բջջայինը, երբ վերջինս զրուցելիս է եղել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Բահրեյնի մշակույթի նախարար շեյխա Մաի բինտ Մուհամմեդ Ալ Խալիֆան այցելել է Մարոկոյի Տանժեր քաղաք: Ասուլիսի ժամանակ նա նկատել է, որ իր բջջայինն անհետացել է եւ դիմել է ոստիկանություն: Իրավապահ մարմինների աշխատակիցները դիտել են տեսախցիկների նկարահանումները եւ տեսել, թե ինչպես է լրագրողներից մեկն աննկատ վերցնում նախարարի բջջայինը եւ իր պայուսակի մեջ դնում: Կասկածյալը ձերբակալվել է իր տան մոտ, նա խոստովանել է, որ գողություն է արել: Լրագրողը վերադարձրել է բջջայինը:

 




Լրահոս