Կալինինգրադի մարզի Զելենոգրադի շրջանում հանգստյան օրերին ձվի չափ կարկուտ է տեղացել:
Ինչպես «Ինտերֆաքսին» տեղեկացրել են Սոսնովկա գյուղի բնակիչները, առանձին
կարկտահատիկների չափը հասել է ոչ մեծ ձվի չափի:
Չնայած կարկտի կարճ տևողությանը, դրա պատճառով այգիներում մեծ քանակությամբ
խնձորներ են թափվել: Այն նաև ավտոմեքենաների ապակիների կոտրման և ճաքերի պատճառ է դարձել: Բնակիչները խոստովանել են, որ նման կարկուտ մինչ այդ չեն հիշում, հայտնում է Ինտրֆաքսը: