Քրդերը մեղսակից են եզդիների ցեղասպանությանն Իրաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եզդիաբնակ Շանգալի մարզի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումից մեկ ու կես ամիս առաջ, երբ խմբավորումը գրավեց Մոսուլ քաղաքը, Քուրդիստանի կառավարության ղեկավար Նեճիրվան Բարզանին ազգությամբ եզդի պատգամավոր Վիան Դախիլի հետ մեկնել էին Շանգալի եզդիաբնակ շրջան և հանդիպել տեղի թե՛ եզդի ղեկավարների, թե՛ ազգաբնակչության հետ:

Քրդերի կառավարության ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես նշել է, որ քրդական կառավարության որոշմամբ` իբր քրդական բանակը, նույն ինքը` փեշմարգա զինված ջոկատները, կմտնեն Շինջարի (Շանգալ) շրջան և կապահովեն եզդի ժողովրդի անվտանգությունը, և նույնիսկ նրանց կտրամադրեն զենք-զինամթերք: Այս ամենը, ցավոք, խոսքեր էին, որ այդպես էլ օդում կորչեցին: Միայն փեշմարգան ցուցադրաբար մտավ Շանգալ, և ոչինչ առավել…

Օգոստոսի 1-ի երեկոյան իսլամիստների զինված ջոկատները Շանգալի գյուղերից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա պատրաստվում էին ներխուժման: Քրդական փեշմարգայի զինյալները եզդիներին վստահեցնում էին, որ իրենք շատ արագ կոչնչացնեն ահաբեկիչներին և կհեռացնեն այդ հատվածից, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Եզդիների մոտ խուճապ սկսվեց այն ժամանակ, երբ նույն գիշերը` ժամը 12-ի կողմերը, փեշմարգայի շարասյուները սկսեցին դուրս գալ Շենգալից: Եզդիները փորձեցին կանխել, ինքնապաշտպանվելու համար զենք պահանջել, բայց քուրդ զինյալները կանխել փորձողներից 4-ին գնդակահարեցին: Քրդական զինված ջոկատները օգոստոսի 2-ի գիշերը` ժամը 3-ին, արդեն լքել և անպաշտպան էին թողել եզդիներին: Ժամը 3-ից հետո ահաբեկիչները հարձակվեցին գյուղերի վրա` եզդիներին ենթարկելով սպանդի: Նրանք չէին խնայում նույնիսկ երեխաներին ու ծերերին, իսկ կանանց, գերի վերցնելով, ենթարկում էին սեռական այլանդակությունների:

Օգոստոսի 2-ի առավոտյան եզդիաբնակ գյուղերն արդեն հեղեղված էին արյամբ լի դիակներով: Եթե Շանգալի էթնիկ տարրը (տվյալ պարագայում՝ եզդիները) խանգարաում էին քրդական կառավարությանը կամ քուրդ ղեկավարներին, ապա դա կարելի է մի քանի հանգամանքներով բացատրել: Իսկ ինչո՞ւ նույն ճակատագրին արժանացան Շանգալի մարզից 200 կմ հեռավորության վրա գտնվող նախկին Մոսուլի և ներկայիս Շեյխանի եզդիաբնակ 2-րդ շրջանը իր գյուղերով` Խաթար, Խանկե, բաշիկ ու բահզանի, Շարիյա, Շեյխան, որտեղ փեշմարգան, կրկին առանց դիմադրության, հանձնեցին իսլամիստներին: Բարեբախտաբար, եզդիաբնակ այս 2-րդ շրջանի բնակիչները, մինչ իսլամիստների հարձակումները, դուրս էին եկել իրենց բնակավայրերից` չվտսահելով քրդական զինված ուժերին: Նրանք վստահ էին` քրդերն ինչպես Շանգալը դավաճանեցին, այնպես էլ կվարվեին իրենց հետ: Այստեղ, բարեբախտաբար, զոհերի թիվը անհամեմատ քիչ էր: Այս քայլն ավելի է մշուշում քուրդ ղեկավարների քաղաքական քայլը:

Ռուստամ Բաքոյան




Լրահոս