Դերասան Ռոբին Ուիլյամսի մոտ վերջին շրջանում Պարկինսոնի հիվանդության նշաններ էին ի հայտ եկել: Այդ մասին տեղեկացնում է հոլիվուդյան The Wrap թերթը՝ հղում անելով Ուիլյամսի կնոջը՝ Սյուզան Շնայդերին:
Ռոբին Ուիլյամսի մարմինը հայտնաբերվել էր Տիբերոնի նրա տանը օգոստոսի 11-ին: Ոստիկաններն անմիջապես առաջ են քաշել ինքնասպանության վարկածը: Ռոբին Ուիլյամսը նախկինում բուժվել էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածութունից: Հինգ տարի առաջ նա սրտի վիրահատության էր ենթարկվել: