Թուրքիան մեղադրում է Գերմանիային լրտեսության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարարությունը հրավիրել է Անկարայում Գերմանիայի դեսպանին, որպեսզի անհանգստությունը հայտնի այդ երկրի կողմից իրականացվող լրտեսության կապակցությամբ. տեղեկացնում է Reuters-ը:

Գերմանիայի դեսպանը հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էրդողան Իշջանի հետ:

Սպասում է, որ հանդիպման արդյունքում Թուրքիան հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Ինչպես արդեն հայտնել էինք, Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը գաղտնալսել էր ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հիմնական նպատակը եղել է Թուրքիային լրտեսելը:




Լրահոս