
1963-ին Դուգլաս Էնգելբարտը հիմնադրել է լաբորատորիա, որտեղ ստեղծվել է NLS տվյալների հիպերտեքստային էլեկտրոնային բազա եւ “մուկ” սարքը: Սակայն այդ սարքը լայն տարածում է ստացել 1980-ականներին: NLS-ը ժամանակի ընթացքում ընդլայնել է իր հնարավորությունները: 1968-ի ապրիլի 9-ին Դուգլաս Էնգելբարտը NLS-ի վերջնական տարբերակը ներկայացրել է Սան-Ֆրանցիսկոյում կայացած համակարգչային խոշոր կոնֆերանսի ժամանակ: Դրանից հետո այդ ամսաթիվը դարձել է համակարգչային մկնիկի ծննդյան օրը:Համակարգչային մկնիկի հայտնագործման համար 1989-ի ապրիլի 9-ին Էնգելբարտն պարգեւատրվել է 10 հազար դոլարի չափով: