
Ժամանակի արագ ընթացքը ստիպում է վերանայել պատկերացումները ազգային արժեքների, կենցաղի ու սովորույթների վերաբերյալ: Վերջին տարիներին մեր կյանքում քիչ չեն նորամուծությունները, որոնք հասարակությունն ընդունում է, կամ էլ տվյալ նորամուծությունը բավականին դանդաղ ընթացքով է արմատավորվում, բայց և կարողանում է տեղ գտնել մեր առօրյայում:
Armlur.am -ի զրուցակիցները մեծ մասամբ պահպանողական հայացքներ ունեին և դժվարացան հստակ ասել, թե ինչն է արժանի ընդօրինակման, և այլ ազգերն ինչ ունեն մեզնից վերցնելու: Երևանցիները մեծ մասամբ կարևորում են ընտանիքի հանդեպ վերաբերմունքն ու նվիրվածությունը, իսկ ավելի շատ` բողոքում ու նախանձով նայում օտարների քաղաքավարության ավելի բարձր մակարդակին:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան