
Վրաստանի իշխանությունները Գորիում Իոսիֆ Ստալինի թանգարանը Ստալինիզմի թանգարանի վերակազմավորելու մասին որոշում են ընդունել, հայտնում է երկրի հանրային հեռուստաընկերությունը: Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի փոխնախագահ Գեորգի Կանդելակին հայտնել է հեռուստաընկերությանը, որ կստեղծվի այս հարցով խորհրդատուների միջազգային խորհուրդ:”Նրանք համապատասխան միջոցներ կներգրավվեն եւ կիրագործեն որոշումը բարձր մակարդակով”,- ասել է նա:Թանգարանը գործում է 1937-ից, սկզբից` որպես տուն-թանգարան, իսկ 1958-ից` որպես հուշահամալիր:Երկու տարի առաջ վրացական իշխանությունների որոշմամբ Գորիում Ստալինի արձանն ապամոնտաժվել է: