Կոտայքի մարզում մեծ հանդիսավորությամբ տոնել են Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը` Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:
Տոնի առիթով ինչպես Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիսի վանական համալիրում, այնպես էլ այլ եկեղեցիներում վաղ առավոտից մատուցվել է Սուրբ Պատարագ, անդրադարձ կատարվել օրվա հոգևոր խորհրդին և վերջինիս կարևորությանը:
Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը:
Իսկ հայ կնոջ համար Սուրբ Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանականերում նախատեսված հիմնական միջոցառումը տեղի է ունեցել Եղվարդի Սուրբ Աստվածածին Եկեղեցու բակում, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը, Եղվարդի քաղաքապետ Ն. Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
Մինչ տոնական միջոցառման մեկնարկը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ևս, ձեռամբ Տեր Հովնան քահանա Մաթևոսյանի, մատուցվել է Աստվածածնի Վերափոխման տոնի Սուրբ Պատարագ, որից հետո մեկնարկել է մարզային միջոցառումը:
Հարկ է նկատել, որ ՀայԱռաքելականեկեղեցումտոննառանձնանում էօգոստոսիայսշրջանումհասունացողխաղողիօրհնությանծեսով:Տոնիօրը, Պատարագիցհետո,կատարվումէխաղողօրհնեք, որիցհետոմիայնկարելիէխաղողուտել։Այդպիսովօրհնվումէտարվաողջբերքնուբարիքը։Նույնօրհնվածխաղողիցօրհնվածգինիենպատրաստում, որըմարդիկպահումենմինչևհաջորդտարվախաղողօրհնեքը` որպեսառատությանապահովմաննշան։
Ահա և այս ծիսական խորհուրդն էլ դրված է եղել մարզային միջոցառման հիմքում, որը սկսվել է խաղողօրհնեքի արարողությամբ և շարունակվել մարզի լավագույն անհատ կատարողների և պարային համույթների գեղարվեստական համարներով:
Մարզի պատանի արվեստասերների ուժերով կազմապերպվել է նաև Սուրբ Մարիամ Աստվածածնի օրվա խորհուրդը մեկնաբանող բեմադրություն, որի ընթացքում հանրությանը մատուցվել են նաև օրհնված խաղողն ու գինին:
Եղվարդում կազմակերպված միջոցառման ավարտից հետո Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, ացելել է նաև Սոլակ համայնք:
Այստեղ ևս Կոտայքի մարզպետը մասնակցել է տեղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կազմակերպված հոգևոր միջոցառմանը, տոնական օրվա առիթով շնորհավորել Սոլակի բնակիչներին և նրանց հետ զրույցի ընթացքում կարևորել նմանատիպ հոգևոր-ծիսական միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը մարզի տարբեր համայնքներում:
Մարզի հոգևոր-մշակութային առօրյայում իր ուրույն կարևորությունն ունեցող այս տոնի առիթով կազմակերպված միջոցառումները տևել են մինչ ուշ երեկո և Սուրբ Մարիամ Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ ունեցող բոլոր համայնքներում ուղեկցվել տոնական ինքնատիպ նախաձեռնություններով, երգ ու պարով, ազգային-ավանդական բազում ծիսակատարություններով:
Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝
https://www.youtube.com/watch?v=5Q_blAMR9aA&feature=youtu.be
ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին